Մարտի 16-20 Առցանց ուսուցման նախագիծ. Միջին դպրոց

Նախատեսված է 6-7 -րդ դասարանի սովորողների համար:

Մարտի 16-20

  • Երաժշտության ունկնդրում
  • Սովորել երգերի տեքստերը
  • Ընթերցանության նյութեր

Երգացանկ

«Սարդարապատ»

  • Սարդարապատ
  • Քաղհան
  • Նուբար
  • Գարուն Երևան

Խոսք` Պարույր Սևակի
Երաժշտություն` Էդգար Հովհաննիսյանի

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Կրկներգ
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից,
Սերունդներ դուք մեզ ճանաչեք
Սարդարապատից:

Կրկներգ

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:

«Քաղհան»

Գարնան գութանը հանեցի,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Աշնան անի լավ օրեր,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Քաղհան կանեմ հո բարով,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Տոլմա փաթթեմ բիբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Բեռնեմ սայլը սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր կանեմ:

«Նուբար»

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։


Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Արև ցոլաց սարին, քարին,
Նուբար կերթա հանդը վերին։
Ով որ տեսնի իմ Նուբարին,
Չի մոռանա ամբողջ տարին։

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Նուբար կերթա օրոր-շորոր,
Նուբարի յար կայնե մոլոր,
«Ա՜խ» կքաշե գիշեր ու զօր,
Ու ման կուգա գյուղի բոլոր։

Նուբարի բոյը չինար է.
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

«Գարուն Երևան»

Խոսք՝ Աշոտ Գրաշիի
Երաժշտութիւն՝ Արամ Խաչատուրեանի

Գարուն Երեւան, սիրուն Երեւան,
Վարդեր ես ճամբիս փռում Երեւան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ յաւիտեան սիրում Երեւան։

Իմ ժողովրդի վառ աչքերի լոյսն ես Երեւան
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան։

Զուգուել, զարդարուել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել Երեւան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի՛ր, ծիծաղի՛ր, երգի՛ր Երեւան։

Իմ ժողովրդի վառ աչքերի լոյսն ես Երեւան
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան։

Երգը շրթունքիս, կռիւ գնացի,
Քո կեանքի համար, անվախ կռուեցի,
Կրակ կռուում, կրակ հեռուում,
Պատկերիդ պայծառ, կարօտ մնացի։

Իմ ժողովրդի վառ աչքերի լոյսն ես Երեւան
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան։

Ունկնդրման նյութեր՝

Ընթերցանության նյութեր՝

Էդգար Հովհաննիսյան«Սարդարապատ»

Առաջադրանք՝

Ունկնդրել, ընթերցել ուղարկված նյութերը,  սովորել ու պատրաստել  ձայնագրություն կամ տեսանյութի տարբերակով։

Հանձնարարություն — Ձեր տպավորությունները ունկնդրած երաժշտությունից: Գտնել նշված կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ, տեղեկություն դրանց մասին

Տեսանյութերի, ձայնագրությունների ուղարկման էլ․ հասցե՝

 l.keshishyan@mskh.am

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: