Հայաստան իմ չքնաղ

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ,

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ,

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։

Փետրվար ամսվա հաշվետվություն

«Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբի փետրվար ամսվա հաշվետվություն

«Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբի 2024թթ. Մարտ ամսվա ժամանակացույց։

Նախապատրաստվում ենք կրթահամալիրյան համերգներին։ Պատրաստում ենք վոկալ-գործիքային ստեղծագործություններ` և Pentatonix խմբի երգերից «Problem, No» երգերը։

Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով… Ուրբաթ-համերգ, փետրվարի 23, 2024թ.

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով… Ուրբաթ-համերգ, միջին դպրոցի ընտրությամբ գործունեության վոկալ-գործիքային խմբով կատարեցինք Wellerman երգը։

Միջին դպրոցի մասնակցությունը «Ճրագ ճշմարիտ»-Ուրբաթ-համերգին.

Արևմտյան դպրոցի Ուրբաթ-համերգին իր մասնակցությունը ունեցավ նաև Միջին դպրոցը։

Միջին դպրոցը ներկայացրեց «Վայ սարին», «Պաղ աղբյուր» պարերգերը «Մայրոքե», «Վեր-վերի» պարերի կատարմամբ։

Խոնարհում Ուսուցչին.Միջին դպրոց ուսումնական ժամերգություն

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Խոնարհում Ուսուցչին ուսումնական ժամերգություն` հիշատակի աղոթք Գագիկ Գինոսյանին։

Միջին դպրոցը հանդես եկավ ուսուցչական եգեցիկ խմբով և ընտրությամբ գործունեության հոգևոր շարականներով։

Տեսանյութը` Հասմիկ Սիմոնյանի ֆբ.էջում։

«Տեառնընդառաջ» նախագծով համագործակցություն միջին դպրոցում

Աշտարակի Սասունիկ գյուղի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի հետ համատեղ իրականացրեցինք տեառնընդառաջի ծեսը։

Օրը սկսվեց Սեբաստացի Կենտրոնում խոհանոցային գործունեությամբ Վիկտորյա Հակոբյանի խոհանոցային խումբը պատրաստեց ծիսական հալվա, ազգային երգերի կատարումով ուրախ տրամադրությամ շարժվեցինք Սարալանջով դեպի Արևելյան դպրոց, որտեղ էլ իրականացրեցինք Տեառնընդառաջը։

Ծեսն իրականացննելուղ հետո քայլեցինք Մայր դպրոց որտեղ իրականացվեց դպրոցի հետ ծանոթացում։

Հրաժեշտին ձեռք բերեցինք Համբարձման ծեսը Սասունիկում նշելու պայմանավորվածություն։

Դաշնամուրի օր Հայկ Մելիքյանի հետ

Փետրվարի 8-ին` Սեբաստացի կրթահամալիրի հյուրն էր դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության խմբով մասնակցեցինք վարպետաց դասին շատ հետաքրքիր և տպավորիչ հանդիպում էր։

Խոնարհում Ուսուցչին

Հոգևոր Հայաստան նախագծով

Ուսումնական ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում.Միջին դպրոց

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի

Հիշատակի աղոթք` Գագիկ Գինոսյանին

Օր` փետրվար 16

Ժամ` 09։00-09։15

Պատասխանատու` Միջին դպրոց

Больше

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ… ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2024թ.

Հայ-վրացական տասնհինգամյա հանրակրթական կամուրջներ։

Տեսանյութը` Նունե Մովսիսյանի ֆբ.էջում