Ուսումնական ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում.Միջին դպրոց

Հոգևոր Հայաստան նախագծով

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի

Օրը` Սեպտեմբեր 17

Ժամը` 09։00-09։15

Պատասխանատու` Միջին դպրոց

Մասնակիցներ` Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Խմբավար` Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Մկրտչյան

Ընթերցանության նյութի և լուսաբանման պատասխանատու` Մերի Սարգսյան

Ծրագիր`

Տերունական Աղոթք

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: 

Զհաց մեր հանապազորդ

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մենք թողումք

մերոց պարտապանաց:   

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

եւ փառք յաւիտեանս. ամէն: 

Կոմիտաս `- «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ն.Շնորհալի` «Առավոտ լուսո»-խմբավար Աննա Երիցյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա։

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

«Ամէն Եղիցի»`- «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ

Ամէն եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսըմ հետէ մինչև յավիտեան։
Եղիցի անուն Տեառն օրհնյալ յայսըմ հետէ մինչև յավիտեան։ Եվ եղիցի անուն Տեառն օրհնյալ յայսըմ հետէ մինչև յավիտեան։

Հատված պատարագից-Մ.Եկմալյան

«Սուրբ Աստված»-խմբավար` Հասմիկ Մաթևոսյան

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

Դպրաց դաս. Սյուզի Մարգարյան, Աննա Երիցյան, Լիլիթ Առաքելյան, Լուիզա Քեշիշյան–Երաժշտ.` մշակում Ս.Բաբաթորոսյանի «Աստուածածին երկնային»։

«Յիշեա Տէր»-խմբավար` Մարինե Մկրտչյան

«Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

«Սուրբ Սուրբ»«Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբի անդամ ` Կարինե Միքաելյան

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց,
լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն ի բարձունս:
Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. Ովսաննա ի բարձունս:

«Քրիստոս ի մեջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան :

Մաշտոց` շարական
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,Նաւապետ բարի, փրկեա զիս:

Մովսես Խորենացի՝ «Մեծացուսցէ անձն իմ զՏէր», «Տէր, Ողորմեա»-«Սեբաստացիներ» վոկալ համույթ-խմբավար` Մարինե Մկրտչյան

Մեծացուսցէ անձն իմ զՏէր եւ ցնծասցե հոգի իմ Աստուծով՝ փրկչաւ իմով։

Զանճառելի լուսոյ մայր և զբնակարան անսկզբնակից որդւոյն,
օրհնութեամբ մեծացուցանեմք։

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ,
Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն:

Զբոլորից փրկութեան Մայր, որ զանտանելին յէից ի յարգանդի եբարձ,
օրհնութեամբ մեծացուսցանեմք:

Կոմիտաս`-«Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий