Ուսումնական ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում.Միջին դպրոց

Հոգևոր Հայաստան նախագծով

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի

Օրը` փետրվար 4

Ժամը` 09։00-09։15

Պատասխանատու` Միջին դպրոց

Մասնակիցներ` Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Խմբավարներ` Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան

Նվագակցությունը` Լիլիթ Առաքելյանի

Ընթերցանության նյութի և լուսաբանման պատասխանատու` Մերի Սարգսյան

Ծրագիր`

Տերունական Աղոթք

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: 

Զհաց մեր հանապազորդ

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մենք թողումք

մերոց պարտապանաց:   

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

եւ փառք յաւիտեանս. ամէն: 

Կոմիտաս `- «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

Ն.Շնորհալի «Առավոտ լուսո»-խմբավար` Աննա Երիցյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա։

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Ընթերցանություն` Մեսրոպ Մաշտոց` շարական։


Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,Նաւապետ բարի, փրկեա զիս:

Դպրաց դաս. Սյուզի Մարգարյան, Աննա Երիցյան, Լիլիթ Առաքելյան, Լուիզա Քեշիշյան, Սամվել Դոխոյան–Երաժշտ.` մշակում Ս.Բաբաթորոսյանի «Աստուածածին երկնային»։

Հատված պատարագից-Մ.Եկմալյան

«Սուրբ Աստված»

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

«Քրիստոս ի մեջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան :

Կոմիտաս`-«Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий