Ինձ համար դու շող գարուն ու մայր

Խոսք և երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի

1.

Ինձ համար դու շող գարուն ու մայր,

Քո սրտում ես վառ քնար,

Դու ծաղկում ես, որ ես հար շողամ

Ու փարվեմ քեզ վարդերով,

Վարդագույն Երևան,

Մեր քարե մագաղաթ ու մատյան,

Քո գրկում ես կապրեմ հավիտյան,

Մեր հոգու քնար,

Մեր հողի գոհար:

Քեզ փարվեմ վարդերով, Երևան,

Համբուրեմ սուրբ քարերդ անձայն,

Դու քարե մագաղաթ ու մատյան,

Մեր հոգու քնար: (2անգամ)

2.

Քո արևը շեկ խաղող ու նուռ
Ու քարերդ երգ անուշ:
Դու մատուռ ես հին ու նոր կամար,
Ես ապրում եմ քեզ համար, քեզ համար, Երևան:

Ինձ գրկիր մայրաբար, Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Դու հայոց փառքի մայր քաղաքամայր:

Թող փարվեմ արևոտ լանջերիդ
Ու երգիդ, սառնորակ ջրերիդ
Թող լինեմ քեզ համար վառ գարնան
Երգը քո դառնամ:    (2անգամ)