Հայաստան իմ չքնաղ

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ,

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ,

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։