Համբարձման երգեր

Համբարձում

Էսօր մեզ համբարձում է,

Հա նաներ, նաներ, նաներ․․․

Հըմնուս մեծ խնդություն է,

 Ջանաներ, նաներ, նաներ, նաներ, նաներ․․․

Համբարձում բարով էկար,

Հա նաներ, նաներ, նաներ․

Ծաղիկ – ծաղկունքով էկար։

Ջանաներ, նաներ, նաներ, նաներ, նաներ

Համբարձման վիճակ հանենք,

Հա նաներ, նաներ, նաներ․

Անուշ կերուխում անենք։

Ջանաներ, նաներ, նաներ, նաներ, նաներ։

Վիճակի երգ

Վիճկիս անուն յամանի, — Ջան գյուլում, ջան – ջան,

Չեմ տա հազար թումանի, — Ջան վիճակ, ջան – ջան։

Կիտամ մեր բազըրգյանին, — Ջան գյուլում, ջան – ջան,

Դնա ղութիքն ու տանի, — Ջան վիճակ, ջան – ջան։

Հարս հան վիճակն ի բարին, վիճակն ի բարին,

Հարս հան վիճակն ի բարին, վիճակն ի բարին։

Վիճակ նստե վըր իշուն, — Ջան գյուլում, ջան – ջան,

Վիճկի փեշերն ի նըխշուն, — Ջան վիճակ, ջան – ջան։

Ազաբ լաճեր ընդրա շուն, — Ջան գյուլում, ջան – ջան,

Պսակ կուզեր էս աշուն — Ջան վիճակ, ջան – ջան։

Հարս հան վիճակն ի բարին, վիճակն ի բարին,

Հարս հան վիճակն ի բարին, վիճակն ի բարին։

******

Վիճակ, վիճակ դուս էլավ — Ջան գյուլում, ջան – ջան,

Վիճկի վըրեն լուս էլավ — Ջան վիճակ, ջան – ջան։

Վիճկի վըրեն լուս էլավ — Ջան գյուլում, ջան – ջան,

Մեզի մի լավ բախտ էլավ — Ջան վիճակ, ջան – ջան։

Էս ինչ անուշ բախտ էլավ — Ջան գյուլում, ջան – ջան։

******

Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:


Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:


Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:


Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:


Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:


Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Համշենի մանիԵրիտասարդ տղայի և աղջկա պարերգ է՝ ավանդված Համշենի հայությունից

Մոնգաղները սըրեծի
Ցորինները քաղեծի
Աղճիկ, քու սիրուն ճակտիդ
Օսկիները շարեծի:
Աղճիկ, քու սիրուն ճակտիդ
Օսկիները շարեծի:

Աս սարը մեզի մեզի
Ծիավոր, մեռնիմ քեզի
Տուր ծեռկիդ թասը ինձի
Մենձընոմ գառնում քըզի:
Տուր ծեռկիդ թասը ինձի
Մենձընոմ գառնում քըզի:

Աղճիգ իս սեվուկ մազով
Վառիս կու սիրդս նազով
Ես քու միտկդ հասկընծա
Սիրաձ ունիս մուրազով:
Ես քու միտկդ հասկընծա
Սիրաձ ունիս մուրազով:

Կեդին ընտին կնածի
Չարուխնիրս լվածի
Էլի խոսկի չաշեծի
Յարիս դեսնուշ կնածի:
Էլի խոսկի չաշեծի
Յարիս դեսնուշ կնածի:

Սարը սարին հասաձ ա
Սարին ղոմիշ պուսաձ ա
Խաբար արեկ իմ յարին
Բոյըս բոյին հասաձ ա:
Խաբար արեկ իմ յարին
Բոյըս բոյին հասաձ ա:

Աղճի Մայրոմ, վար արի
Ջուղտ մը խաղող առ արի
Ես աղճիկ իմ, տուն դղա
Էրգուսս ալ մեգ կեղա:
Ես աղճիկ իմ, տուն դղա
Էրգուսս ալ մեգ կեղա:

Оставьте комментарий