Դասավանդողների առավոտյան ընդհանուր պարապմունք… Մարտի 25-29, 2024թ.

Կոմիտաս `- «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն.Շնորհալի «Առաւօտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա։

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Տէր ողորմեա

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

  • «Սուրբ Աստված»

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

  • «Քրիստոս ի մեջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան :

  •  Ն.Շնորհալի«Զարթիք փառք իմ»

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:
Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:
Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:
Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:
Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա։

  • Այսօր ձայնն Հայրական


Այսօր ձայնն Հայրական
Հերկնից իջեալ հաճոյական,
Սիրեցելո որդվո վկա,
Այ հորդորե, գետ հորդորե,
Գետ Հորդանան:
Հորդորական ձայնիվ երգեր
Մեծ Կարապետն Հովհաննես:

  • Կոմիտաս-«Հայրապետական մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий